Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Նախապես հայտարարված 2016թ. հունիսի 07-ի ավագանու հերթական նիստը տեղի կունենա ժամը 14.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում: Օրակարգի առաջին և երկրորդ հարցերը քննարկումներից հետո կընդգրկվեն հաջորդ նիստի օրակարգում:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

1. Վանաձոր համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 55-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Ա.Ավագյան
2. 2017թ. պետական բյուջեից հայտավորվող «Վանաձոր քաղաքի Գործարանային
փողոցի թիվ 1 կամրջի նորոգում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.` Լ.Դավթյան
3. 2017թ. պետական բյուջեից հայտավորվող «Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի կամրջի նորոգում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.` Լ.Դավթյան
4. 2017թ. պետական բյուջեից ««Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում» ծախսային ծրագիրը հաստատելու մասին
զեկ.` Լ.Դավթյան
5. Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գներին համաձայնություն տալու մասին
զեկ.` Տ.Պապանյան
6. Հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին
զեկ.` Տ.Պապանյան

7. Վանաձոր համայնքի 2015թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
զեկ.` Ա.Ավագյան
8. Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Մ.Գալստյան
9. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 15-ի թիվ 20-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Մ.Գալստյան
10. Փաստաբան Արտակ Ոսկանյանին լիազորելու մասին
զեկ.` Մ.Գալստյան

11. Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և արցախյան պատերազմի մասնակիցներին, զինհաշմանդամներին /այդ թվում՝ երկրապահ կամավորականներին/ գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ սահմանելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
12. Ընթացիկ հարցեր

You May Also Like

Leave a Reply