Ս/թ հունիսի 2-ից 5-ը Վանաձորի աթլետիկայի մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի Վանաձոր համայնքի փուլը:
Մրցույթն անց է կացվելու 4 տարիքային խմբերով՝
1-ին տարիքային խումբ՝ 2007 թվականից մինչև 2009 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
2-րդ տարիքային խումբ՝ 2004 թվականից մինչև 2006 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
3-րդ տարիքային խումբ՝ 2001 թվականից մինչև 2003 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ,
4-րդ տարիքային խումբ` 1999 թվականից մինչև 2000 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Անվասայլակով հաշմանդամ (հայր կամ մայր) ունեցող ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով:
Մասնակցության պայմաններն են՝
1) Յուրաքանչյուր ընտանիքի թիմի կազմը բաղկացած է 3 անձից՝ հայրը, մայրը և երեխան /տղա կամ աղջիկ/:
2) Կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն /տեղեկանք/, անձնագրի պատճեն /հոր, մոր/, ամուսնության վկայականի պատճեն, տեղեկանք լուսանկարով՝ բնակության վայրից, երեխայի ծննդյան վկայականի պատճեն:
Հաղթող և մրցանակակիր ընտանիքները կպարգևատրվեն նախարարության կողմից սահմանված դրամական պարգևներով:
Մասնակցության հայտերը ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին մինչև մայիսի 27-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին /թիվ 403 սենյակ/ կամ զանգահարել 4-10-00 հեռախոսահամարով:
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ