Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Վանաձորի քաղաքապետարանը ս/թ. հունիսի 1-ին հրավիրում է մասնակցելու քաղաքի այգիներում, պուրակներում և մշակութային օջախներում կազմակերպվող միջոցառումներին` մասնակցությամբ քաղաքապետարանի ենթակայության կատարողական խմբերի և համույթների, համայնքի մանկական, մանկապատանեկան կատարողական խմբերի և անհատ կատարողների:
ժամը 12-ից 14-ը
* Երկաթուղայինների այգում
* Սայաթ-Նովայի անվան զբոսայգում
* Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգում (Դիմաց թաղամաս)
* Տավրոս թաղամասի պուրակում
* Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան հարակից տարածքում
* Ստեփան Զորյանի տուն-թանգարանում
* Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Հայքի հրապարակում
ժամը 14-ից-16-ը – Մանկական հեքիաթների ընթերցում
ժամը 16-ից-20-ը – Համաքաղաքային միջոցառում
Սիրված հեքիթների և մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ
Կավճանկար,
Ցուցադրություններ,
Մրցույթներ, խաղեր,
Տոնական համերգ: