Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ս/թ. սեպտեմբերի 20-ին Վանաձորի քաղաքային մարզադաշտում անց է կացվելու <<Մարզական փառատոն>> մարզամշակութային միջոցառումը: Փառատոնի սկիզբը ժամը 10.30-ին:

Ծ Ր Ա Գ Ի Ր

Կշռաքարերի բարձրացում (16 կգ , աջ կամ ձախ ձեռքով 1 մարդ)
Շախմատ (20 րոպե խաղափուլով 1 մարդ)
Նարդի (երկար խաղաձև 3 խաղափուլով 1 մարդ)
Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ 1 քաշային կարգ 1 մարդ)
Բազկամարտ (աջ ձեռքով , օլիմպիական մրցակարգով 1 մարդ)
Մինի ֆուտբոլ (30 րոպե 15+15, օլիմպիական մրցակարգով
8 մարդ, տարիքային սահմանափակում չկա)
Մասսայական վազքարշավ 1000մ (անհատական մրցումներ 1տղա, 1 աղջիկ)

Ց ՈՒ Ց Ա Դ Ր Ա Կ Ա Ն Ե Լ ՈՒ Յ Թ Ն Ե Ր

Մարզաձևը
Բռնցքամարտ
Սուսերամարտ
Ակրոբատիկա
Պարանի ձգում
Կշռաքարերի նետում
Ժողովրդական խաղեր
Լախտի
Աքլորախաղ
Քաշոցի

Մարզական փառատոնին կմասնակցեն երգի–պարի, ազգագրական և այլ համույթներ:
Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացող կոլեկտիվները: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 4-11-00, 4-10-00 հեռախոսահամարներով:

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ

You May Also Like

Leave a Reply