ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 

2016թ. փետրվարի 6-ից,  Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, նախատեսում է  ՀՀ Լոռու մարզում  իրականացնել Ֆինանսական գրագիտության բարձրացման դասընթաց թեմաներով  մասնագիտական դասընթացներ: Դասընթացները նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար: Առավելությունը կտրվի ՀԵԿԱ շահառուներին և ՀՀ  Կին ձեռներեցների ցանցի անդամներին:

Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ՝ հաշվապահական և հարկային հաշվառում, քաղաքացիական և աշխատանքային իրավունք թեմաներով:

Յուրաքանչյուր դասընթացի կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտաձևերը կարելի է ձեռք բերել ՀԵԿԱ-ից               կամ ներբեռնել www.aywa.am և www.businesswoman.am  էլ. կայքերից:                                      Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին` info@aywa.am, կամ փոխանցել մարզային պատասխանատուին:

Դասընթացներն  անվճար են:

Դուք նաև հնարավորություն ունեք թեմաների վերաբերյալ Ձեզ հուզող հարցերն ուղղել ՀՀ Կին ձեռներցենրի ցանցի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝  Women Enterpreneurs Network in Armenia: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝

(010) 58 07 87, (055) 10 92 47, (055) 00 41 35, (094) 00 41 37, (096) 00 41 36

Հայտի ձև_Page_1Հայտի ձև_Page_2

 

You May Also Like

Leave a Reply