Հայտարարություն

Օրերս մեծ աղմուկ և արձագանք է ստացել Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների պուրակում կատարված ծառերի հատման խնդիրը, որի վերաբերյալ փորձ է արվում ներկայացնել խեղաթյուրված և կողմնակալ տեղեկատվություն:
Համայնքապետարանը տեղեկացնում է, որ հատված ծառերը չեն գտնվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա: Իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի ՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
Սեփականատերն է որոշում իր գույքի փաստացի և իրավաբանական ճակատագիրը: Համայնքապետարանն ընդամենը հետևել է ծառահատման գործընթացի անվտանգությանը:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like

Leave a Reply