Հարգանքի տուրք՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի

Դեկտեմբերի 7-ին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում տեղակայված 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ: Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ զոհերի հոգիների խաղաղության համար: Ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:
30 տարի անց աղետի գոտին շարունակում է ապաքինվել: Մարդկային անդառնալի կորուստները սգացող Լոռու և Շիրակի վերքերը չեն սպիացել նաև այն պատճառով, որ այսօր էլ ամբողջությամբ լուծված չէ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակապահովման խնդիրը: Վանաձորում երկրաշարժից հետո իրականացված բնակարանաշինության ծավալներն ապահովել են բնակարան կորցրածներին, սակայն Վանաձորում ձևավորվել են տնակային ավաններ, որոնց բնակիչները, թեև տները երկրաշարժի հետևանքով չեն կորցրել, այնուամենայնիվ նրանց հանդեպ համայնքն ու պետությունը բարոյական պարտավորություն են կրում: Վերջին տարիներին Վանաձորի համայնքապետարանը կառավարության աջակցությամբ նաև բարեգործական կազմակերպությունների հետ համաֆինանսավորմաբ որոշ ծրագրեր իրականացրել է, սակայն դրանք բավարար չեն եղել, որպեսզի կարողանան բոլորին ապահովել բնակարաններով:

You May Also Like