Հ Ր Ա Վ Ե Ր

Վանաձորի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը համայնքի ազգաբնակչության, հասարակական կազմակերպությունների, միավորումների և ընդհանրապես հանրության մասնակցության ու իրազեկման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողության ապահովման նպատակով Վանաձորի համայնքի 2013թ. բյուջեի կատարման հաշվետվությունը ս/թ. փետրվարի   05-ից տեղադրված է www.vanadzor.am կայք էջում:

Քաղաքապետարանի աշխատակազմը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կոչ է անում ակտիվորեն ծանոթանալ փաստաթղթի հետ ու առաջարկությունները և դիտողություններն ուղարկել info@vanadzor.am, vanadzorciti@mail.ru էլեկտրոնային հասցեով  կամ  մինչև  ս/թ.  փետրվարի 21 -ը  գրավոր ներկայացնել քաղաքապետարանի թիվ  316 սենյակ:

 

 

Վանաձորի   քաղաքապետարան

 

 

You May Also Like

Leave a Reply