Հրանտ Այվազյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական, քաղաքական գործունեությամբ: Նա քաղաքացու, հասարակական գործչի օրինակելի կերպար էր, սիրված ընկեր, հարգված քաղաքացի։
Անուրանալի է Հրանտ Այվազյանի վաստակը հատկապես Լոռու մարզի և Վանաձորի հասարակական-քաղաքական կյանքում։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հրանտ Այվազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մաղթում ոգու ամրություն՝ այս մեծ կորուստը հաղթահարելու համար: