Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Վանաձորում է:
Այդ շրջանակներում այսօր` մայիսի 10-ին ,Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր թատրոնի կոլեկտիվին` գլխավորությամբ տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի:
Համայնքի ղեկավարը շնորհավորեց Լյուդվիգ Հարությունյանին օրերս թատրոնի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և մաղթեց ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ:
Համայնքի ղեկավարը իր խոսքում կարևորեց թատրոնի դերն ու նշանակությունը քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում և հույս հայտնեց ,որ Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Վանաձորում կլինեն շարունակական:
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց տնօրենին և հավելեց, որ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ լինելու է այսօրվա ներկայացման հանդիսատեսի շարքերում:
Հիշեցնենք,որ թատրոնը
Վանաձորյան հյուրախաղերի շրջանակում ` մայիսի 10-ին և 11-ին, հանդես կգա «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ,որը նվիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: