«Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակներում Հայաստանի թիմը հյուրընկալեց ռումինական ENVIROecosmart խորհրդատվական բնապահպանական կազմակերպության փորձագիտական խմբի

Ս․թ․ Մայիսի 26-28-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող BSB-1138 APRA «Գործընկերություն գյուղական կանաչ տարածքների աղտոտման դեմ» ծրագրի շրջանակներում Հայաստանի թիմը հյուրընկալեց ռումինական ENVIROecosmart խորհրդատվական բնապահպանական կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին, փորձագետ Ռոդիոն Ամզուի ղեկավարությամբ։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Հայաստանում իրականացվող ծրագրի ընթացքին, գրանցված արդյունքերին, ինչպես նաև թիրախային Վանաձոր և Դիլիջան քաղաքներում առանձնացված աղբահանության սկզբունքների ներդրման գործընթացին։ Այցելության ընթացքում փորձագիտական խումբը հանդիպեց Վանաձոր համայնքի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանի և համայնքապետարանի այլ պատասխանատու աշխատակիցների հետ։ Ծավալված երկխոսության ընթացքում փորձագետներին ներկայացվեց քաղաքում թափոնների կառավարման ոլորտում իրականացվող քայլերը, ինչպես նաև իրականացվող ծրագրերը։
Փորձագետները հանդիպեցին նաև Շահումյանի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին և սաներին, ծանոթանալով թիրախային համայնքում կրթական բաղադրիչի իրականացման ընթացքին։
Դիլիջան համայնքում փորձագետները այցելեցին համայնքի «Կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տարածքում գտնվող թափոնների ժամանակավոր կուտակման վայրեր։ ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Վանուշ Փիլոյանը ներկայացրեց համայնքում առանձնացված աղբահանության առաջընթացը, առկա խնդիրները, ներկայացրեց ծրագրի շրջանակներում տրամադրված մալիչի աշխատանքը, և համայնքում տեղադրված աղբաարկղերի բեռնաթափման գործընթացը։
Այցելության արդյունքների հիման վրա փորձագետները կմշակեն և կներկայացնեն հաշվետվություն, որը հետագայում հիմք կհանդիսանա ծրագրային հայտ-առաջարկի ներկայացման համար:

You May Also Like