Հարգելի՛ գրադարանավարներ,
Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: Գրադարանն ու գիրքը դարեր շարունակ եղել են մեր ազգի ինքնության պահպանման գրավականը: Գրադարանների առկայությունը գրքի, գիտելիքի, ընթերցանության տարածման ու նորովի ներկայացման հիմնական գրավականն է: Գրադարանավարի մասնագիտությունը միշտ էլ իր ուրույն տեղն է զբաղեցրել հասարակության կյանքում, քանի որ նրանք աշխատում են հոգևոր կրթության ոլորտում: Ձեր աշխատանքը կարծես թե աննկատելի է, սակայն ազդեցությունը հասարակության վրա` անգնահատելի:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը, սիրելի՛ գրադարանավարներ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան