Հոկտեմբերի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Գրադարանավարի օրվա առթիվ այցելեց «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, որտեղ օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել։
Գրադարանի տնօրեն Մանե Մուրադյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց վերջին ժամանակներում կատարված աշխատանքները։
Արկադի Փելեշյանը շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ գրադարանային համակարգի աշխատակիցներին’ բարեմաղթելով ավելի շատ ընթերցողներ և օր օրի հարստացող գրապահոցներ։
Շնորհավորական խոսք ասաց մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի պետ Քրիստինե Մադոյանը։
Արկադի Փելեշյանը համակարգի աշխատակիցներին շնորհավորագրեր ու ծաղկեփնջեր հանձնեց։

You May Also Like