«Գործընկերություն ընդդեմ Կանաչ գյուղական տարածքների աղտոտման» ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 18-21-ը կազմակերպվել է վերամշակման և կոմպոստացման խնդիրների վերաբերյալ ուսումնական շրջայց դեպի Գալաթ։ Աայցին մասնակցել են ծրագրի գործընկերներ քաղաքների ներկայացուցիչները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Գալաթիի Վադենի տեսակավորման, Բարբոսի տեսակավորման և կոմպոստացման կայան, քաղաքային աղբի տեղափոխման համակարգ (կենցաղային հատված):
«Գործընկերություն ընդդեմ Կանաչ գյուղական տարածքների աղտոտման» ծրագրի եզրափակիչ համաժողովներ են տեղի ունեցել Վանաձոր, Ցխալտուբո, Ունգենի և Գալաթ քաղաքներում։
Վանաձորում ամփոփիչ համաժողովը տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 12-ին, որին մասնակիցներն էին տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում Ցխալտուբոյի (Վրաստան) և Վանաձորի (Հայաստան) միջև ստորագրվոց քույր քաղաքների համաձայնագիր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և Ցխալտուբոյի փոխքաղաքապետ պարոն Գրիգոլ Կուրաշվիլիի կողմից։
2022 թվականի օգոստոսի 21-22-ը ծրագրի շրջանակներում Ցխալտուբո քաղաքում տեղի ունեցավ գյուղական համայնքներում թափոնների կառավարման մարտահրավերների ազգային ֆորում։
Երկու օրվա ընթացքում տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, դպրոցների, մասնավոր հատվածի և ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկեցին Իմերեթի շրջանի թափոնների կառավարման խնդիրների և վերամշակման ներդրման ժամանակակից մեթոդները։
Ծրագրի շրջանակներում 2022 թվականի հուլիսի 4-ից 8-ը Ցխալտուբոյում կազմակերպվել էր ամառային կանաչ ճամբար-հեծանվավազքի ակադեմիա, որին մասնակցում էին Ցխալտուբոյի քաղաքի դպրոցների հաջողություններ գրանցած աշակերտները։
Նյութերին ծանոթանալ հետևյալ հղումով