Այսօր առաջին ուղերթը կատարեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Գնացքի առաջին ժամանումը Վանաձորի կայարանի կառամատույցում դիմավորեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի պաշտոնյաները, Վանաձոր կայարանի ներկայացուցիչները։ Առաջին ուղևորներից էին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Վերջին անգամ Էլեկտոգնացքը նույն երթուղիով գործարկվել էր 13 տարի առաջ, այն էլ կարճ ժամանակ։
Համոզված են, որ այս անգամ մշտական կգործի։
Գյումրի-Վանաձոր-Գյումրի ուղերթը փորձնական գործարկվի մեկ ամիս։
Գնացքը Գյումրու կառամատույցից մեկնելու է ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին:
էլեկտրագնացքը Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կշարժվի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
Ուղևորության տևողությունը 1 ժամ 32 րոպե է՝ ընթացքում 6 կայարաններում կանգառներով։