Հանդիպում Global Hope Network International կազմակերպության Ժնևի գրասենյակի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 12-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Արկադի Փելեշյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Global Hope Network International կազմակերպության Ժնևի գրասենյակի ղեկավար Մեդաթ Էսկանդարն հետ։
Հանդիպման նպատակն էր ներկայանցնել կազմակերպության գործունեությունը, այն է՝ Համայնքային զարգացում վերափոխման միջոցով (TCD), ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները և ուղիները։
TCD-ն դա Համայնքային զարգացում՝ վերափոխման միջոցով, ծրագիրն ուղղված է օգնելու վերափոխել համայնքները, իրականացնել ծրագրեր՝ ուղղված համայնքների վերափոխումներին և կոտրել ծայրահեղ աղքատությունը ։
Հոկտեմբերի 13-15ը Լոռու մարզի Թեժ լեռ հյուրանոցում տեղի ունեցավ եռօրյա վերապատրաստման դասընթաց,որին մասնակցում էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ և ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ։ Վերապատրաստմանը մասնակիցները ձեռք բերեցին նոր հմտություններ և գիտելիքներ։

You May Also Like