Գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի հասարակական քննարկումներ

Արձանագրություն

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր  քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի
հասարակական քննարկման
Պատվիրատու՝                                         Կատարող՝
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնք՝                  ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ

ք. Վանաձոր                                             20.08.2013 թ.

Քննարկմանը մասնակցում էին.

Վանաձոր համայնքի ղեկավար՝                                     Ս. Դարբինյան
Համայնքի ղեկավարի տեղակալ՝                    Ն. Սարդարյան
Քաղաքի գլխավոր ճարտարապետ՝                    Տ.Պապանյան
Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ            Ա.Ղուկասյան
ՀՀ Քաղաքաշինության նախարարության
քաղաքաշինական քաղաքականության

վարչության պետ՝                            Ս.Մաթևոսյան
Վանաձոր համայնքի հասարակության ներկայացուցիչներ:
Նախագծի հեղինակային խումբ՝
Նախագծի գլխավոր ճարտարապետ`                Ն.Պետրոսյան
Ինժեներ`                                                              Շ.Պետրոսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար`  Ս.Դարբինյանը: Աշխատանքների ընթացքի և նախագծի լրամշակման անհրաժեշտության մասին պարզաբանմամբ հանդես եկավ քաղաքաի գլխավոր ճարտարապետ Տ.Պապանյանը՝ ներկայացնելով, որ 2003 թվականին մշակված գլխավոր հատակագիծը անցնելով փորձաքննության և համաձայնեցումների գրեթե բոլոր փուլերը, օբյեկտիվ պատճառներով չի հաստատվել: Քաղաքի քաղաքաշինական զարգացումը կանոնակարգված հիմքի վրա դնելու պահանջը անհրաժեշտություն է առաջացրել հրատապ ավարտի հասցնել գլխավոր հատակագծի հաստատման գործընթացը: Հաշվի առնելով մշակման տարվանից մինչ օրս կատարված փոփոխությունները՝ ինչպես քաղաքի հատակագծային կառուցվածքում, այնպես էլ գլխավոր հատակագծերի մշակման նորմատիվատեխնիկական  փաստաթղթերի ոլորտում, հաստատման գործընթացին տրամաբանորեն նախորդել է գլխավոր հատակագծի լրամշակման աշխատանքը:
Զեկուցումով հանդես եկավ նախագծի գլխավոր ճարտարապետ` Ն.Պետրոսյանը, ով նշեց, որ գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի հիմքում դրվել են նեխորդ՝ 2003 թվականին մշակված գլխավոր հատակագծի հիմնադրույթները,  ուսումնասիրվել և ամրագրվել են մինչ օրս կատարված հողհատկացումները, դրանց հիման վրա ճշգրտվել և լրամաշկվել է հենակետային հատակագիծը:
Նախագծում դիտարկվել են համայնքի տնտեսական և տարածքային զարգացման հիմնական ուղղությունները, տնտեսության գերակա ճյուղերի հեռանկարային  զարգացման պոտենցիալ հնարավորությունները, ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման ուղղությունները, ինժեներական նախապատրաստման հիմնական միջոցառումները, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները, տալով դրանց լուծումները՝ տարածքի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպման հետ փոխկապակցված:
Ներկայացվեցին նաև տարածքի քաղաքաշինական հատակագծային կազմակերպման, քաղաքի տարածքների խնայողական օգտագործմանը միտված ներկայումս հիմնական գործառույթները սպառած արտադրական տարածքների որոշակի հատվածների վերակազմավորման, նոր ձևավորվող թաղամասերում հանրապետության բոլոր քաղաքաներին հատուկ ավտոկայանման կազմակերպման խնդիրների լուծմանը միտված ստորգետնյա և բազմահարկ ավտոկայանատեղերի նախատեսման  հնարավորությունները, գոյություն ունեցող բազմաբնակարան բնակելի համալիրների բակային տարածքների՝ ներկայումս այլ գործառույթներով զբաղեցված կառուցապատումներից աստիճանական ազատման և բնակելի համալիրների պահանջներին ծառայեցման հիմնախնդիրները, ինչպես նաև գոտիավորման նախագծի հիմնադրույթները:
Զեկուցման վերաբերյալ տրվեցին հետևյալ հարցերը.

Հարց-Քաղաքի նախորդ գլխավոր հատակագծով դրված էր քաղաքի կենտրոնին հարող հատուկ տարածքի՝ 1989 թվականի Մինիստրների սովետի որոշմամբ Բազում գյուղի հողատարեծքներում համազոր հողատարածքի հատկացմամբ վերջինիս՝ քաղաքի սահմանագծից դուրս բերման խնդիրը: Հնարավոր է արդյոք Քաղաքաշինության նախարարության միջնորդությունը՝ խնդիրը թարմացնելուվ և հարցին՝ ի օգուտ քաղաքային տարածքների և հատակագծային կառուցվածքի ամբողջականացման լուծում տալու:
Պատասխան- Խնդիրը դրված է նաև սույն նախագծում, անհրաժեշտ է նաև լրացուցիչ դիմել ՀՀ տարածքային կառավարմանն առընթեր նշված հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ համապատասխան ստորաբաժանումների հետ խնդրի քննարկման և լուծման  նպատակով:
Քաղաքապետի կողմից կատարվել լրացում առ այն, որ Հատուկ տարածքից արդեն իսկ զգալի հատված տրամադրվել է քաղաքային գործառույթների կազմակերպմանը (հիվանդանոցային համալիրի կառուցման համար), ներկայումս քաղաքի զարգացման համար հեռանկարային պահուստները բավարար են, հնարավոր է բարձրացված հարցի լուծումը դիտարկել սույն նախագծի հեռանկարային ժամկետից դուրս:
Հարց-Գլխավոր հատակագծով նախանշված հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար ինչպես է կանխատեսվել բնակչության թվաքանակը:
Պատասխան-Ի տարբերություն Խորհրդային ժամանակաշրջանում կատարվող բնակչության հեռանկարային հաշվարկի աշխատանքային հաշվեկշռի մեթոդի, որն, ինչպես իրականությունը ցույց տվեց, գրեթե ոչ մի բնակավայրում իրեն չի արդարացրել, ներկայումս կատարվում է տարածքների դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի (համաձայն 2003 թ. ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ կողմից մշակված, ՀՀ Կառավարության կողմից հաստատված և 2004 թ. ՀՀ Պետական մրցանակի արժանացած ՙՀայաստանի հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի), որի էությունը կայանում է տարածքների՝ անտրոպոգեն ազդեցությունների  նկատմամբ կայունության հաշվառմամբ վերջիններիս տարողունակության հնարավորությունների հաշվառման մեջ՝ առանց խախտելու էկոլոգիական հավասարակշռությունը: Ըստ վերոնշյալ մեթոդով հաշվարկի ստացվել է 180000 մարդ:
Հարց- Ինչպե±ս են ընտրվել պահուստային տարածքները, հասարակական կանաչ գոտիները:         Պատասխան- Համալիր գնահատման արդյունքում, այն է՝ ըստ բնական (կլիմայական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, հողածածկույթի վիճակի, լանդշաֆտների դեգրադացման աստիճանի, գեոդինամիկ պրոցեսների առկայության և այլն) պայմանների և հատակագծային գործոնների, այն է՝ ինժեներական ենթակառուցվածքների առկայություն, կատարելագործման հնարավորություններ, ճանապարհատրանսպորտային ցանցով ապահովվածության և ցանցի կատարելագործման հնարավորություններ, ինչպես նաև բացառելով այն տարածքները, որոնք տարբեր պատճառներով անբարենպաստ են կառուցապատման համար, ընտրվել են պահուստային տարածքներ՝ համայնքի հեռանկարային զարգացման համար, ընդ որում պահուստային տարածքները գոտիավորվել են, հաշվի առնելով գոյություն ունեցող, ձևավորված հատակագծային կառուցվածքը և նոր տարածքների ճարտարապետահատակագծային հորինվածքի ներդաշնակ ենթարկումը՝ գոյություն ունեցող կառուցապատմանը:  Հաշվի առնելով բնակավայրի տարածքում պահուստների սակավությունը, հարկ է առավել խնայողական օգտագործում ներքին պահուստների նկատմամբ,  զգաիլ պահուստ են ներկայացնում Տարոն թաղամասի չկառուցապատված հատվածները, որոնք հաշվի են առնված դեմոգրաֆիական լրիվ տարողունակության տեղաբաշխման հաշվարկում, ուստի դրանց կառուցապատումը այդ քանակի բավարարող խտութըյունների ապահովմամբ իրականցնելու միտումով մշակվել է թաղամասի գոտևորման նախագիծ՝ առաջադրելով թույլատրելի օգտագործման ձևերը, սահմանափակումներին ու կառուցապատման կանոնները՝ տարածքների առավել արդյունավետ օգտագործման համար:
Թույլատրելի ձևերը, սեփական նախաձեռնությունները՝ գործող նորմատիվ փաստաթղթերի հետ համապատասխանեցված:
Կանաչ գոտիների համար հաշվարկվել է ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսը՝ քաղաքաշինական նորմերի համապատասխան և հեռանկարային առավելագույն բնակչության թվաքանակով, և առաջարկվել ընդհանուր կանաչ գոտիների  փոխկապակցված համակարգ:
Հարց- Ի±նչ նախանշումներ կա մաքրման կայանի նախատեսման վերաբերյալ և որ տարածքում:
Պատասխան- Մաքրման կայանի կառուցման հրատա պայմանավորված է հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքի կեղտաջրերի մաքրման լրիվ ցիկլով կազմակերպման անհրաժեշտությամբ: Ուստի, նախատեսված է՝ պահպանելով նախկին մաքրման կայանի համար հատկացված տարածքում նոր՝ ժամանակակից տեխնոլոգիաներով մաքրման լրիվ ցիկլ ապահովող մաքրման կայանի իրականացում:
Հարց- Ի±նչ առաջարկություն է տրված գործող աղբավայրի հետգա շահագործման վերաբերյալ:
Պատասխան – 2013 թ. հունվարին ՙԿոշտ Կենցաղային Թափոնների Համակողմանի Կառավարման Տեխնիկատնտեսական Հիմնավորում, Վանաձոր, Հայաստան՚ Ծրագրի շրջանակներում մշակվել է հայեցակարգ: Ծրագիրն իրականացվում է Հայ-Գերմանական Ֆինանսական Համագործակցության շրջանակներում, որպես Գերմանական Զարգացման Բանկի` KfW-ի աջակցություն Վանաձորի քաղաքապետարանին` ուղղված կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման համակարգի (ԿԿԹՀԿ) ստեղծմանը: Խորհդատվական ծառայությունները մատուցվել են ERM GmbH (Գերմանիա) ընկերության կողմից գլխավորվող կոնսորցիումը, որին մասնակցել են Infrastruktur & Umwelt (Գերմանիա) և ‹‹Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս›› ՍՊԸ (Հայաստան) ընկերությունները: Ծրագրի շրջանակներում, բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ընտրվել է տարածք՝ Քարաձոր գյուղի հարակից տարածքում: Նոր աղբավայրը կկազմակերպվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Դրա շահագործումից հետո Արջուտի աղբավայրը կկոնսերվացվի:
Հարց- Ինչ± հեռանկար է սպասվում քաղաքի տարածքում զգալի մակերես զբաղեցնող՝ սակայն հիմնանկան գործառույթով տարիներ ի վեր չգործառող արտադրական տարածքներին:
Պատասխան –Իրոք, երբեմնի արտադրական մեծ հզորությունները ներկայումս անգործության են մատնված՝ կապված սորիալ-տնտեսական և քաղաքական խոր վերափոխումների: Ժամանակի պահանջներով թելադրված, դրանք աստիճանաբար փոխում են  իրականացնող գործառույթների շրջանակը: Սույն նախագծի շրջանակներում բոլոր հիմնավորված փոփոխություններն ամրագրված են: Աստիճանաբար, կապված նոր տեխնոլոգիաների թելադրանքով առավել փոքր տարածքներում տեխնոլոգիական պրոցեսների կազմակերպմամբ, որոշակիի տարածքներ ևս հնարավոր կլինի տրանսֆորմացնել այլ նշանակության:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Վանաձոր համայնքի ղեկավար` Ս.Դարբինյանը` առաջարկելով հավանություն տալ գլխավոր հատակագծի հիմնադրույթներին:

Նախագահող՝                                  Ս. Դարբինյան

Քարտուղար՝                                     Գ. Սիմոնյան

You May Also Like

Leave a Reply