Գիրք նվիրելու օր

Այսօր «Գիրք նվիրելու օրվան» ընդառաջ, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին հյուրընկալվեցին Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը և գրադարանի փոքրիկ այցելուներ, Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Սոֆի Հովակիմյանը և Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Մարկո Հովհաննիսյանը:
🔹Ամենայն հայոց բանաստեղծի’ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը ՀՀ-ում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
Միմյանց գիրք նվիրելու ավանդույթը պահպանելով’ նախ Հեղինե Հալիվորյանը համայնքի ղեկավարին գիրք նվիրեց, ապա ինքը Արկադի Փելեշյանից գիրք նվեր ստացավ։
🔹Համայնքի ղեկավարի փոքրիկ հյուրերը հանդիպմանը պատրաստված էին եկել։ Սոֆին ներկայացրեց Թումանյանի մասին պատրաստած ելույթը, հիշեցնելով, որ մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթների, բանաստեղծությունների, պոեմների միջոցով։
Փոքրիկները համայնքի ղեկավարին խոստացել են լավ սովորել և գրքին հավատարիմ մնալ։

You May Also Like