Գերմանիայի և Ասիայի քաղաքների գործընկերության 4-րդ համաժողով

Գերմանիայի Հիլդեսհայմ քաղաքում կայացած «Գերմանիայի և Ասիայի քաղաքների գործընկերության 4-րդ համաժողովին» Վանաձոր համայնքը մասնակցել է Քաղաքների Ցանցի իր գործընկեր՝ գերմանական Ռեգեն երկրամասի հետ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կլիմայի հարմարվողականության, թափոնների կայուն կառավարման, բնապահպանական ժողովրդավարության, միջմշակութային հաղորդակցության մարտահրավերների և քաղաքների կայուն համագործակցությանն առնչվող թեմաներ։
Գերմանիայի գործընկերների հետ քննարկումների արդյունքում վերահաստատվել է Վանաձոր համայնքի անդամակցությունը «Ինգեյջմենթ գլոբալ»-ի (Engagement Global) «Experts Fund for Municipal Partnerships Worldwide (Experts for Partners)» ծրագրին, ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

You May Also Like