ԳԱՅԱՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՍԵՅՐԱՆԻ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Ծնվել 1951 թվականի մարտի 22-ին ք․ Կիրովականում, մանկավարժների ընտանիքում:

Ոսկե մեդալով ավարտել է Կիրովականի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։

1974թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև ուսանել  ինտերնատուրայում, ստացել բժիշկ-հոգեբույժի որակավորում:

1975թ.  աշխատանքի է ընդունվել Կիրովականի միջշրջանային հոգենյարդաբանական դիսպանսեր որպես բժիշկ-հոգեբույժ:

1993թ.-ից  աշխատել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ, այնուհետև մինչև 2019թ.` տնօրեն, ներկայումս աշխատում է որպես բժիշկ-հոգեբույժ:

1993թ.  մարզի գլխավոր հոգեբույժ:

1999-2002թթ․   Վանաձոր համայնքի ավագանու առաջին և միակ կին անդամ:

2005թ․   մինչ օրս ավագանու անդամ է:

2000թ.   Հայաստանի հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիայի անդամ։

2010թ.   Հայկական հոգեբույժների ասոցիացիայի վարչության անդամ:

2001-2003թթ  Վանաձորի Հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համայնքային կենտրոնի ղեկավար:

2004թ.   քաղաքապետարանին կից Անչափահասների հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի անդամ։

2006թ.   Առողջապահության ազգային ինստիտուտում դասավանդել է հոգեբուժություն` ընտանեկան բժիշկներին:

2006թ.   Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ:

2011թ.    Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի կառավարման խորհրդի անդամ:

Որպես հոգեբուժական լավագույն հաստատություններից մեկի ղեկավար, տարբեր միջազգային առողջապահական և իրավապաշտպան կազմակերպությունների հրավերներով մասնակցել է գիտաժողովների և դասընթացների ԱՄՆ-ում, Անգլիայում, Շոտլանդիայում Չեխիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում:

Մասնակցել է ՏԻՄ-ի հետ կապված բազմաթիվ գիտաժողովների, սեմինարների, դասընթացների` Հայաստանում և արտերկրում:

2015թ. մասնակցել է Եվրամիության և Եվրոխորհրդի կողմից Կիևում կազմակերպված կոնֆերանսին`նվիրված միջմունիցիպալ համագործակցությանը:

2016թ. Վրաստանում մասնակցել է Մյունխենի Տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Միջհամայնքային համագործակցությունը Կովկասում» թեմայով գիտաժողովին:

Ակտիվ մասնակցություն ունի քաղաքի հասարակական և քաղաքական կյանքին:

Վանաձոր համայքի ավագանու Ասլանյան Դաշինքի անդամ է:

Անկուսակցական է, ունի երկու որդի, հինգ թոռնիկ: