ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Վանաձորի ազգաբնակչության, համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն ու բեղմնավոր աշխատանք ի փառս մեր հայրենիքի կայացման ու հզորացման: Ավելի քան համոզված եմ, որ հանձին Ձեզ, հանրապետության օրենսդիր մարմինն ունի հմուտ ու բանիմաց, հանրապետության տնտեսական ու քաղաքական հարցերով մշտապես մտահոգ պետական այր:
Բարին ընդ Ձեզ:
Հարգանքներով՝
Վանաձորի քաղաքապետ՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
29.04.2014թ.
ք.Վանաձոր