2016թ. մարտի 5-11-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի խաղադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն՝ 9 թիմերի միջև, որոնք վիճականահանությամբ բաժանվել են 2 ենթախմբի և մրցել շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը պայքարել են իրար միջև խաչաձևման սկզբունքով, պարտվողները պայքարել են 3-4 տեղերի համար, հաղթողները` 1-2 տեղերի համար:
Ֆուտզալի գավաթի խաղարկությունում առաջին տեղ է գրավել թիվ <<ՖԴ-1>> թիմը, 2-րդ տեղ` <<ՖԴ-2>> թիմը /թիվ 13 ավագ դպրոց /, 3-րդ տեղ` <<Ուրարտու>> թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:
լավագույն դարպասապահ ` Արեն Դոխոյան /<<ՖԴ-2>> թիմ/
լավագույն պաշտպան ` Կարո Սահակյան /<<Թիվ 23-1դպրոց>> թիմ/
լավագույն կիսապաշտպան ` Սոս Հարությունյան /<<ՖԴ-1>> թիմ/
լավագույն հարձակվող` Դավիթ Մոսոյան /<<Ուրարտու>> թիմ/
լավագույն ռմբարկու` Մենուա Մովսիսյան /<<ՖԴ-1>> թիմ/
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի աշխատակազմին: