Ավարտվեց Վանաձոր քաղաքի ֆուտզալի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը

Ավելի քան տասը օր նախապես հայտագրված 15 թիմ պայքարեցին առաջնության գավաթը նվաճելու համար: 2000թ.-ից առ այսօր իրականացվող ֆուտզալի գավաթի խաղարկությանը մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ մշտական մասնակցություն ունեցող թիմեր: «Ըմբիշներ» թիմը վերջիններից է:

Տարիներ շարունակ հենց «Ըմբիշներ» են նվաճել խաղարկության գավաթը: Այս տարի, սակայն, բեկումնային եղավ ֆուտզալի գավաթի խաղարկության եզրափակիչը: Եզրափակչում պայքարեցին լավագույն ութ թիմ, որոնցից պատվո հարթակի երրորդ հորիզոնականը նվաճեց ՀՀԿ երիտասարդական թիմը, երկրորդ հորիզոնականում՝ «Ըմբիշներ» թիմն է, իսկ 2015թ.-ի Վանաձորի ֆուտզալի խաղարկության գավաթը նվաճեց Վանաձոր թիմը: Լավագույն եռյակը Վանաձորի քաղաքապետարանի կողմից արժանացավ գավաթների, մեդալների և պատվոգրերի:

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույն հինգ խաղացողները, այսպիսով՝ լավագույն դարպասապահ անվանակարգում հաղթեց Ռազմիկ Ասրյանը, լավագույն պաշտպանի կոչմանն արժանացավ Հարություն Բուլղադարյանը, լավագույն կիսապաշտպան դարձավ Կարեն Երեմյանը, լավագույն հարձակվող՝ Հակոբ Մամուլյանը և լավագույն ռմբարկու՝ Ժիրայր Հովհաննիսյանը:

Հաղթող թիմերի ներկայացուցիչների խոսքով՝ տարեցտարի պայքարն ավելի է թեժանում և հաղթելու ցանկության հետ մեկտեղ մեծանում է նաև թիմային գիտակցությունը:

Վանաձորի քաղաքապետարան

SAM_3926

SAM_3929

SAM_3930

SAM_3931

SAM_3936

SAM_3938

You May Also Like

Leave a Reply