🇦🇲🇫🇷 Մայիսի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
🔹Արկադի Փելեշյանը ողջունել է դեսպանին՝ նշելով, որ ուրախ է կրկին տեսնել դեսպանին Վանաձորում և ակնկալում է ավելի հաճախ հանդիպումներ։
🔹Դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորել է ֆրանսիական քաղաքաների հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ դրանցից ամենահինը Վանաձոր-Բանյո քույր քաղաքների միջև է։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
📍 Ֆրանսիայի դեսպանն առաջարկել է հունիսի 21-ին Վանաձորում անցկացնել ֆրանսիական երաժշտության համերգ։ Դեսպանը նշել է, որ բացի իրենց նախատեսած համերգային ծրագրից առանձին համերգներով կարող են ելույթներ ունենալ տեղական խմբերն ու կատարողները։
🔹Արկադի Փելեշյանը մեծ պատրաստակամությամբ ընդունել է առաջարկը։
Կողմերը քննարկել են համերգի անցկացման վայրի և կազմակերպման առնչվող հարցեր։
Արկադի Փելեշյանը և Դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել են Շառլ Ազնավուրի պալատի ճեմասրահ և հարակից զբոսայգի։