Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ֆրանս-հայկական բարեկամական խմբի անդամ Սեբաստիան Դելոգուի այցը Վանաձոր

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, ֆրանս-հայկական բարեկամական խմբի անդամ Սեբաստիան Դելոգուին։
Ֆրանսիացի պատգամավորը հայկական արմատներ ունի։ Նա ցանկություն է հայտնել հնարավորության դեպքում Ֆրանսիայից միջոցներ ներգրավել Վանաձորում մանկապարտեզների կամ որեւէ մարզադպրոցի նորոգման և հիմնանորոգման համար։
Նա նաև անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիներին խնդիրներին։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել և կարևորել բարեկամական կապի ամրապնդումը։

You May Also Like