«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Թիվ 1 մշակույթի տանը
Ապրիլ 15-ին` ժամը 16:00-ին – «Օրիգամի»-ի վարպետության դասեր և ցուցահանդես ֆրանսիական թեմաներով, տոնական համերգ
Թիվ 2 մշակույթի տանը
Ապրիլի 20-ին` ժամը 16:00-ին – Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին
Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը
Ապրիլի 8-ին` ժամը 15:00-ին – Ֆրանսիական հեքիաթների ընթերցում և ֆրանսիական երաժշտության համերգ
Կոմիտասի անվան արվեստի դպրոցում
Ապրիլի 6-ին` ժամը 15:30-ին – Արվեստի դպրոցի սաների համերգ և ցուցահանդես նվիրված ֆրանսիական արվեստին
Գր. Նարեկացի եկեղեցու դահլիճում
Ապրիլի 12-ին` ժամը 17:00-ին – Կամերային երգչախմբի համերգ ծրագրում ֆրանսիական երգեր
Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Մարտի 26-ին` ժամը 16:00-ին – Բաց դաս «Օգյուստ Ռոդեն. Երբ քարը դառնում է արվեստ»
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին – Ֆրանսիական թեմաներով երիտասարդ նկարիչների նկարների ցուցահանդես
Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում
Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին – Կամերային նվագախմբի և երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների շնորհալի երեխաների համատեղ , ծրագրում` ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ
Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում
Ապրիլի 21-ին` ժամը 16:00-ին – Բաց դաս երաժշտական գրականությունից նվիրված ֆրանսիացիկոմպոզիտորներին
Ապրիլի 26-ին` ժամը 16:00-ին – Ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ
Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում
Մարտի 18-ին` ժամը 15:30-ին – Դասախոսություններ «Իմպրեսիոնիստ նկարիչներ Պոլ Սինյակ, Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Վան Գոգ, Անրի Մատիս» ֆիլմի ցուցադրություն
Մարտ-ապրիլ – Հանձնարարություն աշակերտներին` նշված նկարիչների ձեռագրերով նկարների առաջադրանքի կատարում
Ապրիլի 8-ին` ժամը 15:30-ին – Ցուցահանդես` նվիրված իմպրեսիոնիստ նկարիչներին
Ստեփան Զորյանի տուն-թանգարանում
Ապրիլի 6-ին` ժամը 14:00-ին – Պրովանս և Վանաձոր քույր քաղաքների մասին պատմող ֆիլմի դիտում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումները լուսաբանող լուսանկարների և ֆրանսահայ մտավորականների ստեղծագործությունների ցուցադրություններ Ֆրանսիական պոեզիայի ընթերցումներ և ֆրանսիական երգերի կատարումներ
Հրանթ Մաթևոսյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգում
Մարտ-ապրիլ – Ֆրանսիացի գրողների գրքերի ցուցադրություններ համակարգի բոլոր գրադարաններում
Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին – Միջոցառում` նվիրված ֆրանսիացի գրողներ Շառլ Բոդլերի, Գիյոմ Ապոլիների և Անդրե Բրետոնին: Նրանց բանաստեղծությունների` իր թարգմանությունները կներկայացնի ԳԿՀ-ի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, թիվ 3 մանկական գրադարանում

You May Also Like

Leave a Reply