Քաղաքապետը բաժնի կողմից կատարված աշխատանքներին դրական գնահատական տվեց: «Տարեվերջին մեր գործադրած ջանքերը զուր չէին: Նոր ֆինանսական տարի մուտք ենք գործել առանց պարտքերի, որում շատ մեծ է ձեր դերակատարումը՝ ֆինանսների ճիշտ բաշխման և պլանավորման առումով: Մենք հաճախ տարվա ընթացքում կանգնում ենք խնդիրների առաջ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Դուք անընդհատ պետք է կատարելագործվեք, որպեսզի առաջացող խնդիրներին կարողանաք ճիշտ լուծումներ տալ»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Ապա ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց բաժնի 2018 թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Հաշվետվության ավարտին ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետներ Ամալյա Սուրուջյանը և Լուսինե Բաղրամյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
Վանաձորի համայնքապետարանի ֆինանասկան բաժինը 2018թ.-ին կազմել է ավագանու որոշման թվով 21 նախագծեր, որնք ընդունվել են ավագանու կողմից, կազմվել են թվով 86 կարգադրության նախագծեր, կազմվել են թվով 119 գնումների պայմանագրեր և կազմակերպվել է դրանց գնման գործընթացը, բաժնի կողմից կատարվել են տարվա ընթացքում եկամտի թվով 180ուղղումներ: 2018թ,-ին ներդրվել է ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային գնումների համակարգը և բաժնի համապատասխան աշխատակիցների կողմից սկսվել է այդ համակարգի շահագործումը, որը մի քանի անգամ ավելացրել է աշխատանքների ծավալը:
Վանաձորի համայնքապետարանի ֆինանասկան բաժինի աշխատանքը կրում է ամենօրյա բնույթ, որն այդքան էլ տեսանելի չէ, սակայն այդ աշխատանքներով են պայմանավորված մնացած մյուս բոլոր օղակների աշխատանքները, այսպես օրինակ՝ բաժնի կողմից կատարվում են կատարված աշխատանքների փաստաթղթերի ստուգում և ֆինանսավորում, ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար կազմակերպվում են գնման գործընթացներ և կնքվում են պայմանագրեր, ֆինանսավորվում են համայնքային ենակայության կազմակերպությունները, բյուջեի եկամտային մասի հաշվառում է կատարվում ըստ առանձին եկամտատեսակներ, ինչպես նաև կատարվում են բազմաթիվ ընթացիկ ֆինանսական աշխատանքներ:
Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից նախանշված օպտիմալ վարված բյուջետային քաղաքականության շնորհիվ Վանաձոր համայնքը 2018թ.-ին մարել է նախորդ տարիներից կուտակված պարտքերն, որոնց մեջ գերակշիռ տոկոս էին կազմում համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին աշխատավարձի գծով պարտքերը: 2018թ.-ին ֆինանսական բաժնի կողմից կազմվել է 2019թ.-ի բյուջեի նախագիծը, որը ընդունվել է համայնքի ավագանու կողմից, այն վերջին տարիների բյուջեներից տարբերվում է նրանով, որը իր մեջ չի ներառում նախորդ տարվա պարտքերի մարման գծով ծախսեր, ինչպես նաև ընդգրկված են մեծ ծավալի կապիտալ աշխատանքներ: