#ԱրիՎանաձոր հուլիսի 22-ին
3 օր, 3 քաղաք, 3 #ՖԵՍՏԻՎԱՌ
Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կազմակերպում է երաժշտական մեծ փառատոն:
«ՖԵՍՏԻՎԱՌ»-ի հյուրերը #Վանաձորում, #Գավառում և #Սիսիանում հնարավորություն կունենան համտեսել տեղական արտադրանքը, այցելել թաքնված ու հայտնի անկյունները և վայելել համերգային ծրագիրը։
Առաջին կանգառը Վանաձորում է. հուլիսի 22-ին քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
«Սիմֆոնիկ էստրադա»՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան
«Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»՝ Ռոլանդ Գասպարյան և «Ռեինկարնացիա օրկեստրա»
Գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Վանաձորում կազմակերպվելիք Ֆեստիվառի գործընկերներն են
#Լոռու_մարզպետի_աշխատակազմը և #Վանաձորի_համայնքապետարանը
#ԱրիՎանաձոր հուլիսի 22-ին
Հանրային Հեռուստաընկերություն – Հ1