Հիշեցնենք, որ 2020 թվականին կնքվեց համաձայնագիր Լոռու մարզպետարանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի միջև, ըստ որի Վանաձորի Ս. Պետերբուրգի տնակային ավանում բնակվող 16 ընտանիքի համար բնակարաններ կկառուցվեն Վանաձորում:
Բնակարնների կառուցումն ընթացքի մեջ է Վանաձորի Տարոն-4 թաղամասում՝ Վանաձոր համայնքի կողմից անհատույց հատկացված հողատարածքի վրա:
2022 թվականի մայիսի 10-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետրանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին Տարոն 4 թաղամասում կառուցվող բնակարանների շինհրապարակ, կատարված աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև արդեն ավարտված երկու քոթեջների շահագործման հանձնելու ու բնակարանամուտի տնօրհնեքի արողությանը մասնակցելու նպատակով: