Վանաձորցի ըմբիշը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթող

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի ՕՀՄՄԴ մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան), Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությում փայլուն հանդես գալով 52 կգ քաշային կարգում, նվաճել է սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Առաջնությունում Տիգրանն ունեցել է 4 գոտեմարտ: Առաջին գոտեմարտում մրցել է բուլղարացի ըմբիշի հետ, երկրորդում՝ Ադրբեջանի մարզիկի, երրորդում՝ Վրաստանի ներկայացուցչի հետ: Բոլոր երեք գոտեմարտերում էլ մեր համաքաղաքացին բացարձակ առավելություն է ցուցաբերել մարզիկների նկատմամբ: Եզրափակիչ փուլում Տիգրանը մրցագորգ է դուրս եկել ռուս մարզիկի հետ ու հռչակվել Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ 2014թ. ևս Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:11150995_384432551746034_7570049738115136353_n

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շնորհավորում են Տիգրան Կիրակոսյանին, նրան մաղթում քաջ առողջություն, նորանոր հաղթանակներ ու նվաճումներ:

Էդվարդ Արզումանյան

Վանաձորի քաղաքապետարան

You May Also Like

Leave a Reply