Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության հրավեր

Տեղեկատվություն Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար:
☝️Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։
✍️Առցանց լրացվող և փոխանցվող դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը։
📍ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին․
🌐Հավելյալ հարցերի համար կապ հաստատել congress.youth@coe.int էլեկտրոնային հասցեով:
❗ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
✅Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝ https://www.coe.int/en/web/congress/home, հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը և ԵԽ անդամ և ԵԽ հետ համագործակցող պետությունների Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վեհաժողով՝ համադրելի է ԵԽ խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին: Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում:
Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին: Բաղկացած է երկու՝ Տեղական իշխանությունների և Շրջանային իշխանությունների պալատներից:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքը՝ Հայաստանը Կոնգրեսում ներկայացված է Տեղական իշխանությունների պալատում, որը գումարվում է ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում:
ԵԽ Կոնգրեսում երիտասարդ պատվիրակներից պահանջվում է նաև նստաշրջանների միջանկյալ ժամանակահատվածում սեփական նախագծեր մշակել՝ ուղղված ՏԻՄ երիտասարդական ոլորտի բարեփոխումներին:
Մեկամյա մասնակցություն ԵԽ Կոնգրեսի աշխատանքներին
ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի դերը եզակի հնարավորություն է միջազգային փորձ ձեռք բերելու, այլ պատվիրակների հետ շփվելու, ինչպես նաև երիտասարդությանն առնչվող քաղաքականության հեռանկարները Կոնգրեսի օրակարգ բերելու համար։
Երիտասարդ պատվիրակների մասնակցությունը
ԵԽ Կոնգրեսի նստաշրջաններին
Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ ԵԽ Կոնգրեսի քարտուղարությունը երկօրյա նախապատրաստական հանդիպում է կազմակերպում երիտասարդ պատվիրակների համար, որը ճանաչողական բնույթ է կրում:
Երիտասարդ պատվիրակները պետք է ունենան հանրային ելույթների հմտություններ, նախընտրելի է՝ նաև փորձ, ինչպես նաև կարողանան համառոտ ելույթներ պատրաստել՝ ԵԽ Կոնգրեսում գործածվող լեզուներից մեկով (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն) և ունակ լինեն վերլուծել քաղաքական փաստաթղթերը։
Երիտասարդ պատվիրակները պետք է հանձնառություն ստանձնեն պարտադիր կերպով մասնակցելու ԵԽ Կոնգրեսի 2025թ․ երկու նստաշրջաններին՝
– 2025թ․ մարտի 22-ից (ժամը 19.00-ից) մինչև մարտի 27-ի նիստը (ժամը 17։00)
– 2025թ․ հոկտեմբերի 25-ից (ժամը 19։00-ից) մինչև հոկտեմբերի 30-ի նիստը (ժամը 17։00)
❗2025թ. ԵԽ Կոնգրեսի մարտի և հոկտեմբերի նստաշրջանների միջանկյալ ժամանակահատվածում երիտասարդ պատվիրակներից պահանջվելու է տեղական ու շրջանային կառավարման ոլորտի երիտասարդությանն առնչվող նախագծեր մշակել, որոնք բխելու են Կոնգրեսի աշխատանքների առաջնահերթություններից և թեմատիկ քննարկումներից։ Տվյալ նախագծերը կարող են լինել համաժողովների, հեռախոսային հավելվածների, փոդքասթների և այլ ձևաչափի նախաձեռնություններ։ Ի դեպ, ուղեցույց կարող են ծառայել 2024թ․ երիտասարդ պատվիրակների կողմից մշակված նախագծերը, որոնք հասանելի են https://search.coe.int/cm?i=0900001680b1fdd4 հղումով։
Նախագծերի մշակման փուլում երիտասարդ պատվիրակներին աջակցելու են մենթոր-վերապատրաստողները՝ տեղեկատվական փաստաթղթեր և այլ նյութեր տրամադրելով։ Նախագծի/նախագծերի մշակման համար ԵԽ Կոնգրեսը ֆինանսավորում չի տրամադրում, փոխարենը երիտասարդ պատվիրակներին տեղական կամ շրջանային իշխանությունների հետ աշխատանքային շփումներ հաստատելու հնարավորություն է ընձեռվում:
❗Այլ միջոցառումներ
Որոշ երիտասարդ պատվիրակներ կարող են մասնակցել ԵԽ Կոնգրեսի կոմիտեների նիստերին, սեմինարներին, համաժողովներին կամ ԵԽ այլ միջոցառումներին, որոնք կազմակերպվում են ինչպես Ստրասբուրգում, այնպես էլ ԵԽ անդամ երկրներում։
Պարտադիր են հետևյալ որակները.
– Լինել անկաշկանդ շփումներում, հանձնառու և նպատակասլաց,
– Դիմումների ընդունման վերջնաժամկետի պահին լինեն 18-ից 30 տարեկան,
– Բնակվեն ԵԽ անդամ երկրներից մեկում և ունենան տվյալ երկրի անձնագիր,
– Տեղական և շրջանային մակարդակում ակտիվ ներգրավվածություն ունենան երիտասարդական աշխատանքներում,
– Հնարավորություն ունենան ամբողջովին ներգրավել ԵԽ Կոնգրեսի աշխատանքներում, ներառյալ՝ տեղական նախագծերի պատրաստման գործընթացում,
– Հետաքրքրված լինեն և ակտիվորեն կարողանան մասնակցել Տեղական և տարածաշրջանային մակարդակում քաղաքականության մշակմանը,
– Ունենան բանավոր և գրավոր խոսքի լավ հմտություններ, ինչպես նաև հանրային ելույթների կարողություն,
– Ունակ լինեն աշխատել բազմամշակութային թիմում,
– Սահուն խոսեն անգլերեն լեզվով:
ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակները չպետք է.
– հանդիսանան ՏԻՄ ընտրություններով ընտրված ներկայացուցիչներ, պատգամավորներ,
– նախկինում եղած լինեն ԵԽ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակ:
Դիմումների ընդունման գործընթացը և մասնակիցների ընտրությունը
ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց լրացվող և ուղարկվող դիմումով, որը հասանելի է հետևյալ հղումով՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ․ դեկտեմբերի 31-ն է։
Դիմումների հետ մեկտեղ դիմումատուները պարտադիր կերպով մինչև 2025թ․ փետրվարի 28-ը պետք է նաև 30 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութ ուղարկեն, որի վերնագիրը պետք է ներառի միայն դիմումատուի անունն ու երկրի անվանումը։ Տեսանյութում դիմումատուները չպետք է իրենք իրենց ներկայացնեն, այլ պատասխանեն դիմում հայտում շարադրված հարցերին։
Երիտասարդ պատվիրակներն ընտրվելու են ԵԽ Կոնգրեսի ընտրական խորհրդի կողմից, որտեղ ընդգրկված են լինելու Երիտասարդության հարցերով Կոնգրեսի խոսնակը, վերապատրաստողները և երիտասարդության հարցերով ԵԽ խորհրդատվական խորհրդի անդամները։
Ընտրության արդյունքների մասին դիմումատուները կտեղեկացվեն 2025թ․ փետրվարի 7-ին։
Ճանապարհի և կեցության ծախսերը
Երիտասարդ պատվիրակների ճամփորդության և այլ ծախսերը հոգում է ԵԽ Կոնգրեսը:
Հավելյալ հարցերի համար դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ congress.youth@coe.int:

You May Also Like