Օգոստոսի 12-ին «Երիտասարդության միջազգային օրվան նվիրված արշավ անցկացվեց՝ դեպի Վանաձորի կիրճ:

Միջոցառումը նախաձեռնել էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը։
Արշավից առաջ երիտասարդները Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մասնակցեցին զորակցության աղոթքի` ի պաշտպանության Հայ ժողովրդի զորացման, շենացման և Արցախի ժողովրդի զորացման` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Արշավի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան ՈՄԱ Վանաձոր ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները:
Անցկացվեցին սպորտային խաղերի մրցույթ (շախմատ, շաշկի, ժամանցային խաղեր, էստաֆետաներ):
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի համապատասխան կարգի պատվոգրերով և գավաթներով: Պատվոգրեր ստացան նաև միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդներին:
Շնորհակալագրեր ստացան նաև ՈՄԱ Վանաձոր ռազմահայրենասիրական, «Ռեստարտ Վանաձոր» հասարակական կազմակերպությունները։
Օրվա ընթացքում տեղի ունեցան տարբեր քննարկումներ երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ:

You May Also Like