«Երեկ և նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժերը որոշակի խուճապ են առաջացրել Վանաձորի բնակչության շրջանում և ոմանք լուրեր են տարածում, թե Լոռու մարզպետարանից հրահանգել են անմիջապես դուրս գալ բնակելի և հասարակական շինություններից, հիմնարկ-ձեռնարկություններից:
Ի գիտություն բոլորին
ՀՀ Լոռու մարզպետարանից, մեր հստակեցմամբ նաև Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից նման հրահանգ, զգուշացում չի եղել:
Հորդորում ենք հանգստություն պահպանել և չմատնվել խուճապի»: