Հարգելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Մայիսը հայ ազգի համար հաղթանակների ամիս է, և պատահական չէ այս օրվա ընտրությունը՝ որպես Երկրապահի օր: 1992թ. հենց այս օրը սկսվեց Շուշիի ազատագրման օպերացիան:
Արցախյան ազատամարտում երկրապահներն իրենց անձնազոհության և նվիրվածության շնորհիվ կերտեցին նորանկախ Հայաստանի պատմության լավագույն էջերը: Երկրապահները եղել են ազգային բանակի հիմքն ու հիմնաքարը, և նրանց ջանքերի շնորհիվ է նաև, որ մենք այսօր ունենք կայացած, հզոր և փորձություններին դիմակայելու պատրաստ զինված ուժեր:
Ապրիլյան պատերազմի ժամանակ երկրապահը կրկին լծվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր երկրապահները իրենց փորձն ու ավանդն են ներդրում ՝ կանգնելով հայ բանակի և զինվորի կողքին: Երկրապահը եղել է, կա ու կմնա մեր ազգի ոգին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով երկրապահի օրվա կապակցությամբ՝ խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջ հայորդիների հավերժ հիշատակի և շիրիմների առջև: Մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն:
Վանաձոր համայնքի ղեկավար Սամվել Դարբինյան