Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը՝ Երկրապահի օրվա առթիվ

Սիրելի՛ երկրապահներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հիշեցնում է Ձեր անձնուրաց ծառայության, խիզախության և նվիրումի մասին, որոնք անգնահատելի են մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության պահպանման գործում։
Երկրապահի ոգին այսօր էլ շարունակվում է նոր սերունդների մեջ՝ ներշնչելով հայրենասիրություն, հաստատակամություն և պատրաստակամություն՝ կանգնելու Հայոց երկրի պաշտպանության համար ամեն պահի։ Դուք եք մեր ժողովրդի ամրության հենարանը և մեր ապագայի վառ օրինակները։
Թող Ձեր ճանապարհը միշտ ուղեկցվի զորությամբ ու հաջողություններով։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղություն և նորանոր հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի։

You May Also Like