Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Երկրապահ կամավորականների միության անդամներին

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Երկրապահ կամավորականների միության անդամներին։
ՀՀ Անկախության օրվան ընդառաջ Արկադի Փելեշյանը պատվոգրերով պարգևատրել է հայրենիքի սահմանների պաշտպանության կամավորներին։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծառայության համար և բարձր գնահատել նրանց անձնվեր գործը։

You May Also Like