Այսօր՝ օգոստոսի 1-ին , «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Երկաթուղայինի օրվան:
Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայքնի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխ. տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը, «Վանաձոր» գծային-կայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը , անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:
Համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը համայնքի ղեկավարի և իր անունից շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինի օրվա առթիվ և մի շարք աշխատակիցների պարգևատրեց համայնքի ղեկավարի շնորհակալագրերով պետության համար կարևորագույն այս ոլորտի՝ երկաթուղային համակարգի, բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի և ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար :
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից համակարգի մի շարք աշխատակիցների շնորհվեցին կոչումներ և մեդալներ: