Հայաստանի երկաթուղայինները նշեցին մասնագիտական տոնը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Վանաձոր կայարանում տեղի ունեցավ միջոցառում երկաթուղայինների մասնագիտական տոնի առթիվ։ Երկաթուղայինի օրը, նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։
ՀԿԵ Վանաձոր կայարանի աշխատակիցներին Վանաձոր համայքի ղեկավարի կողմից օրվա առթիվ շնորհավորեց և պատվորգեր հանձնեց համայնքի ղեկավարի խորհրդական Էդիկ Հունանյանը։ Նա ընդգծեց այս ենթակառուցվածքի կարևորությունը պետության զարգացման համար և մաղթեց անվտանգ երթևեկություն։
ՀԵԿ Վանաձոր կայարանում էին հյուրընկալվել նաև Լոռու մարզի մյուս կայարանների աշխատակիցները։ Երկաթուղայինները շնորհակալագրեր ու պարգևներ ստացան նաև իրենց տնօրինության կողմից։

You May Also Like