Օգոստոսի 14-ին Վանաձորի Կամակատար եկեղեցու հարակից տարածքում անցկացվեց Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ երիտասարդներն իրենց տոնը նշեցին հագեցած ծրագրով։
Միջոցառումը մեկնարկեց Հայքի հրապարակից։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորեց երիտասարդներին, բարեմաղթեց հետագա հաջողություններ և հույս հայտնեց, որ միջոցառման մասնակիցների համար օրը հագեցած և արդյունավետ կլինի։
Միջոցառմանը մասնակցեցին վանաձորի ակտիվ երիտասարդներ, համայնքային ենթակայության մարզադպրոցների մարզիկներ, ՈՄԱ Վանաձոր ռազմահայրենասիրական և «Ռեստարտ Վանաձոր» հասարակական կազմակերպության անդամները:
Սկզբում անցկացվեց արշավ դեպի Կամակատար եկեղեցի, ապա միջոցառումը շարունակվեց հարակից տարածքում։
Անցկացվեցին սպորտային խաղերի՝ շախմատի, շաշկու մրցույթներ, ժամանցային խաղեր, էստաֆետաներ։
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի համապատասխան կարգի պատվոգրերով և գավաթներով:
Անցկացվեց ձեռագործ աշխատանքների ուսուցում, ապա՝ հյուրասիրություն։ Միջոցառումն ուղեկցվեց պարային ու երաժշտական կատարումներով։
Միջոցառման ավարտին տեղի ունենցավ երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ քննարկում:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդները պատվոգրեր ստացան:
Ակտիվ մասնակցության համար շնորհակալագրեր ստացան ՈՄԱ Վանաձոր ռազմահայրենասիրական, «Ռեստարտ Վանաձոր» հասարակական կազմակերպությունները։

You May Also Like