«Վանաձորի երիտասարդական իրավիճակի վերլուծություն»՝ ՀԿ Կենտրոնի, Վանաձորի համայնքապետարանի, և «Օքս ԵՋեն» հիմնադրամի ջանքերով

2019 թվականի ապրիլի 1-ին մեկնարկեց «Վանաձորի տեղական երիտասարդական քաղաքականության մշակում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Վանաձոր համայնքում երիտասարդների ներգրավմանը հասարակական կյանքում՝ երիտասարդական ծրագրերի առավել նպատակային և համակարգված իրականացման միջոցով։

Ծրագրի մեկնարկին ՀԿ Կենտրոնի, Վանաձորի համայնքապետարանի և «Օքս ԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով կողմերն իրենց պատրաստակամությունն էին հայտնում համատեղ ջանքեր դնել հանուն Վանաձորի երիտասարդության։

Ծրագրի շրջանակներում իրականացվեց Վանաձոր քաղաքի երիտասարդների իրավիճակի բացահայտմանն ուղղված հետազոտություն, որի համար 16-35 տարեկան երիտասարդների շրջանում իրականացվեց առցանց հարցում, մասնակցեց շուրջ 200 երիտասարդ։ Հարցմանը հաջորդեցին երկու ֆոկուս խմբային քննարկումներ, որոնցից առաջինին մասնակցեց 12 երիտասարդ, իսկ երկրորդին՝ 13 երիտասարդների հետ աշխատող փորձագետներ։
Այս փաստական տվյալների հիման վրա կատարվեց վերլուծություն և ստեղծվեց «Վանաձորի երիտասարդական իրավիճակի վերլուծություն» զեկույցը, որն իր մեջ ներառում է հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, իսկ վերջին բաժնում ներկայացնում է հետազոտական թիմի առաջարկությունները մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ։

Զեկույցը հրաշալի գործիք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմինների և Վանաձորի երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների համար, որպեսզի նրանք երիտասարդներին ուղղված ծրագրերն իրականացնեն առավել կարիքահեն և արդյունավետ։

Զեկույցը հասանելի է այստեղ:

You May Also Like