Վանաձորում համայնքի ղեկավարին առընթեր երիտասարդական խորհուրդ կստեղծվի

 Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց Վանաձորի ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։
📍 Համայնքի ղեկավարը դպրոցականներին դեռ նախորդ տարվա ավարտին խոստացել էր աշխատանքային նոր տարվա առաջին հանդիպումը անցկացնել նրանց հետ՝ քննարկելու դպրոցականների առաջարկը։
🔹Արկադի Փելեշյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցելու համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ստեղծելու երիտասարդների ցանկությանը։
Հանդիպմանը ներկա էին Վանաձորի Էվրիկա, թիվ 5, թիվ 17 դպրոցների ներկայացուցիչները։
❗Համայնքի ղեկավարը կրկին շեշտեց, որ կարևորում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքում։ Արկադի Փելեշյանը հույս հայտնեց, որ երիտասարդներն իրենց նախաձեռնություններով ակտիվ կլինեն և Վանաձորում հանրային կյանքի տարբեր բնագավառներում կհարստացնեն և նոր օրակարգ կձևավորեն։
🔹Արկադի Փելեշյանը խոստացավ աջակցել երիտասարդներին իրենց գաղափարները հասցեավորված ու նպատակային իրականացնելու։
🔹Քննարկվեց խորհրդի ձևավորման համար կարգ մշակել։ Համայնքի ղեկավարը նշեց, որ պետք է աշխատել հնարավորինս բաց և հասանելի բոլոր ցանկացողների համար, ուշադրություն դարձնել ընդգրկելու ոչ միային դպրոցների ու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, այլ նաև ներգրավել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատների։
📍 Առաջիկայում համայնքի ղեկավարը հանդիպում կանցկացնի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, ապա կհրավիրի ընդլայնված կազմով քննարկման։

You May Also Like