«Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար»
Ունե՞ք նորարարական լուծումներ տեխնոլոգիական ոլորտում, որոնք առավել կբարելավեն ու նոր շունչ կտան Վանաձոր քաղաքի կյանքին։
Մասնակցե՛ք «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» երիտասարդական մրցույթին և ստացեք 800․000, 600․000, 400․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը։
Մրցույթին կարող են ներկայացվել գաղափարներ և/կամ նախատիպեր, որոնք միտված կլինեն հետևյալ ոլորտներում նորարարական լուծումներին՝
Զբոսաշրջություն,
Տրանսպորտ,
Քաղաքի բրենդ,
Շրջակա միջավայրի պաշտպանություն,
Հանրային քննարկումներին, քաղաքացիների մասնկացության թվային հարթակներ
Կլիմայի փոփոխություն,
AI (Արհեստական բանակության) կիրառությունը քաղաքի կյանքում և այլն
Մրցույթին կարող են մասնակցել 15-29 տարեկան երիտասարդները (անհատապես կամ թիմային /առավելագույնը 5 անձից կազմված/):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 23-ն է։
Մրցույթի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/47kMjmt
Մրցույթը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Վանաձորի համայնքապետարանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի հետ համագործակցությամբ։
Դիմե՛ք և Ձեր ներդրումն ունեցեք Վանաձորի կյանքի բարելավման գործում։