Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորում

Հունիսի 1-ին Վանաձորի գլխավոր հրապարակում անցկացվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։
Միջոցառման սկզբում օրվա առթիվ շնորհավորեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Իր ելույթում համայնքի ղեկավարն ըդգծեց, թե որքան կարևոր է այս զգայուն տարիքում երեխաներին շրջապատել սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ, ջանքեր գործադրել երեխաներին կրթելու, գիտելիքներ տալու և լիարժեք զարգանալու հարմարավետ և ժամանակակից պայմաններ ստեղծելու համար։ Նա մաղթեց երեխաներին խաղաղություն, անհոգ ու վառ մանկություն։
Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություններն ու մշակութային հիմնարկները միջոցառմանը ներկայացրեցին թեմատիկ ցուցահանդես։
Արկադի Փելեշյանը շրջեց բոլոր տաղավարներով, նայեց ցուցադրված աշխատանքները։
Խաղաղության ճամբար խորագրի ներքո անցկացվեց ֆլեշմոբ, որին Վանաձորի մանկապարտեզների սաները հայոց եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն փուչիկներ բաց թողեցին երկինք։
Տոնը շարունակվեց համերգով, որին ելույթ ունեցան Վանաձորի արվեստի դպրոցների, մշակույթի տների խմբերն ու անհատ կատարողները, քաղաքում գործող պարային խմբեր։
Տոնին հեքիաթային շունչ հաղորդեցին հատուկ հրավիրված մուլտհերոսները։
Երեխաներին պաղպաղակ հյուրասիրվեց։
  • hunis6 1.06.23
  • hunis7 1.06.23
  • hunis8 1.06.23
  • hunis3 1.06.23
  • hunis4 1.06.23
  • hunis5 1.06.23
  • hunis2 1.06.23
  • hunisi1.jpg5
  • hunisi1.jpg3
  • hunisi1.jpg4
  • hunisi1.jpg2

You May Also Like