Հունիսի 29-ին Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունեցավ հայտնի երաժիշտներ` թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոյի և կիթառահար Ռեինբերտ Էվերսի համերգը` «Երևանյան հեռանկարներ» 20-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Նույնիսկ Վանաձորում տեղացող հորդ անձրևը չխանգարեց, որ բարձրարժեք երաժշտարվեստի սիրահարները լեփ-լեցուն դահլիճում ունկնդրեն համերգը: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և բազմաթիվ երաժշտասերներ: Համերգն անցավ չդադարող ծափողջույնների ուղեկցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: