Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ հունիսի 19-ին Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակում Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան N1 երաժշտական դպրոցում էր Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի երաժշտական խումբը :
Գեղեցիկ համերգային ծրագրի ընթացքում խումբը ցուցաբերեց բարձր վարպետություն և հանդիսատեսին պարգևեց անմոռանալի պահեր: Վերջում Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը հյուրերին նվիրեց Վանաձորի տարեգիրքը և երաժշտական դպրոցի 80-ամյակի առթիվ լույս տեսած դպրոցի պատմությունը ներկայացնող գիրքը՝ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի գործընկերներին հրավիրելով Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի 85-ամյակին: Ծրագրի շրջանակում փոխադարձ այցով Երևան կմեկնի նաև մեր խումբը:
Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը նպատակ ունի խթանելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների և մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, այն նպաստում է նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելության և մատչելիության ապահովմանը:
Ծրագրի շրջանակներում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև հաստատվում են համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր: