Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորում և գլխավոր միջոցառման լավագույն ակնթարթները

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Վանաձորի տարբեր անկյուններում, մշակութային հիմնարկներում։ Ամենուր մանկական ուրախ դեմքեր էին, երգ ու պար, փուչիկներ, ցուցահանդեսներ, գունառատ միջավայր։ Օրվա գլխավոր միջոցառումը Հայքի հրապարակում էր, որտեղ փոքրիկներին սպասում էին բազմաթիվ անակնկալներ։
Օրվա գլխավոր համերգի սկիզբն ազդարարեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա ջերմ շնորհավորանքներ հղեց մանուկներին՝ մաղթելով անհոգ մանկություն և անամպ երկինք։ Արկադի Փելեշյանը կարևորեց երեխաների պաշտպանության գործում համայնքի դերն ու անելիքները։ Ապա երեխաների հետ միասին դեպի երկինք բաց թողեց մանուկների երազանքները խորհրդանշող փուչիկները։ Տոնի պաշտոնական մասին հաջորդեց համերգային հարուստ ծրագիրը։ Ելույթ ունեցան երգի, պարի, երաժշտության բազմաթիվ համույթներ։ Փոքրիկների օրը առավել տոնական դարձրեցին հատուկ հրավիրված մուլտհերոսները։ Երեխաներին բաժանվեց պաղպաղակ։
Հայքի հրապարակում ներկայացված էր նաև բացօթյա ցուցահանդես։ Ողջ օրվա ընթացքում քաղաքում թևածում էր օրվա տոնական շունչը։ Կրկին շնորհավոր ամենապայծառ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սիրելի երեխաներ։ Անհոգ ու պայծառ բազում տարիներ։
  • khosq12345678901234
  • khosq123456789012345
  • khosq1234567890123
  • khosq123456789012
  • khosq12345678901
  • khosq1234567890
  • khosq123456789
  • khosq12345678
  • khosq1234567
  • khosq1234
  • khosq12345
  • khosq123456
  • khosq
  • khosq123
  • khosq1
  • khosq12

You May Also Like