Երաժշտական մեծ իրադարձություն Վանաձորում

Հունիսի 14-16-ը Վանաձորում կանցկացվի միջազգային երաժշտական փառատոն-մրցույթ՝ նվիրված Ամալյա Պապյանի հիշատակին: Նպատակն է համախմբել մանուկ, պատանի և երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին: Փառատոնի մասնակիցներն ունկնդրի գնահատանքին կներկայացնեն Հայաստանի, Ուկրաինայի և համաշխարհային երաժշտական մշակույթի ժառանգությունից հատվածներ:
Միջազգային երաժշտական փառատոն-մրցույթն անցկացվում է Վանաձորի համայնքապետարանի, Օդեսայի քաղաքային խորհրդի մշակույթի եւ տուրիզմի դեպարտամենտի (Օդեսա, Ուկրաինա), Արվեստի առաջխաղացման հիմնադրամի (Կիեւ, Ուկրաինա) և «Արգինա» մշակութային ՀԿ-ի աջակցությամբ:
Ավելի քան քառասուն տարի աշխատելով Կիրովականի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում (այժմ Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան պետական արվեստի քոլեջ)` Ամալյա Պապոյանը կրթել է երաժիշտների մի ամողջ սերունդ: Նրա ուսանողները այսօր էլ աշխատում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտասահմանում` Ուկրաինայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում և այլուր:
Մրցույթի ժյուրիի նախագահն է Ուկրաինայի Պ. Ի. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր, Ուկրաինայի կոմպոզիտորների Ազգային միության խորհրդի քարտուղար, Երաժշտության Միջազգային Կոմիտեի Ուկրաինայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար (IMC), Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, փիլիսոփայության դոկտոր Լեսյա Օլիյնիկը:
ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ՝
Ասոցիացիա Նոր Երաժշտություն միջազգային կազմակերպություն (Օդեսա, Ուկրաինա)
Կազմակերպչական կոմիտե՝
Ասոցիացիա Նոր Երաժշտության միջազգային կազմակերպության խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, Օդեսայի Ա. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիայի Երաժշտության տեսության եւ կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինայի կոմպոզիտորների Ազգային միության խորհրդի քարտուղար, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (Օդեսա, Ուկրաինա)՝ ԿԱՌՄԵԼԼԱ ՑԵՊԿՈԼԵՆԿՈ,
Փառատոն-մրցույթի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ (Օդեսա, Ուկրաինա)՝ ԱՍՅԱ (ՀԱՍՄԻԿ) ԽԱՉԱՏՐՅԱՆ,
փառատոն-մրցույթի համակարգող, Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգահան (Վանաձոր, ՀՀ)՝ ԳԱԳԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ:
Փառատոնի անցկացման վայրն է Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը:
Անվանակարգ
ԴԱՇՆԱՄՈՒՐ (մենակատար)
ԼԱՐԱՅԻՆ գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ) (մենակատար)
ՓՈՂԱՅԻՆ գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, սաքսոֆոն, շեփոր, տրոմբոն, տուբա եւ այլ) (մենակատար)
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ գործիքներ (դուդուկ, քանոն, կիթառ եւ այլ) (մենակատար)
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ (մենակատար)
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ (մենակատար) ՎՈԿԱԼ անսամբլ (2-5 կատարող)
ԳՈՐԾԻՔԱՅԻՆ անսամբլ (2-5 կատարող)
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
ՍՈԼՖԵՋԻՈ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
1-ին կատեգորիա – կրտսեր տարիքային խումբ (7-10 տարեկան)
2-րդ կատեգորիա – միջին տարիքային խումբ (11-14 տարեկան)
3-րդ կատեգորիա – ավագ տարիքային խումբ (15-18 տարեկան)
Ուշադրություն
Անվանակարգերում` Վոկալ եւ Գործիքային անսամբլներ, Երգչախումբ, թույլատրվում է խառը տարիքային խմբեր (7-18 տարեկան): Սոլֆեջիո անվանակարգում մասնակցում են երաժշտական դպրոցների աշակերտները` • 4-րդ դասարան • 5-րդ դասարան • 6-րդ դասարան • 7-րդ դասարան Ուշադրություն Ցածր դասարանի աշակերտները կարող են մասնակցել Սոլֆեջոյի մրցույթում` ըստ ցանկության:
Բարի երթ բոլորիս:

You May Also Like