Հարգելի՛ բնակիչներ՝

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11,00 Տիգրան Մեծի 22 հասցեում (Վանաձորի համայնքապետարան 4-րդ հարկ)  , կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի պաշտոնական կայքում և Ֆեյսբուքյան էջում:

Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին:

Հեռ. 060650737

Էլ. հասցե.cityvanadzor@gmail.com

You May Also Like