«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքի վերջին՝ 3-րդ օրն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ոլորտի առաջատար մասնագետների և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցան պանելային քննարկումներ:
🔹Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, համայնքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչներ։
🔗Ներկաներին ողջունեց նաև համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա կարևորեց, որ ամիսներ առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի համայնքապետարանի կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը արդեն պտուղներ է տալիս՝ և «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024»-ն է Վանաձորում, և համատեղ ծրագիր է իրականացվում։
📌Պանելային քննարկմանը զուգահեռ տեղի ունեցավ «Քո նորարարական լուծումը Վանաձոր քաղաքի կյանքը փոխելու համար» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը, ապա նաև մրցանակաբաշխության արարողությունը:
📍Մրցակցում էին 21 նախագիծ։ Առաջարկվեցին նորարարական լուծումներ շրջակա միջավայրի պաշտպանության, աղբահանության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում։
🔹Մասկանկից թիմերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց գաղափարները։
Հաղթողներին ընտրեց հանձնաժողովը, որի անդամները ՏՏ ոլորտի մասնագետներ, Վանաձորի համայնքապետարանի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներ էին։ Հաղթեցին «Vanadzor Tour» – «Մաքուր քաղաք» – 600 000 դրամ
«Հուշերի արխիվ» նախագծերը՝ արժանանալով համապատասխանաբար 800․000, 600․000, 400․000 ՀՀ դրամ մրցանակների։
❗Վանաձորի Համայնքապետարանի կողմից հատուկ մրցանակների արժանացան նաև «WanderZor», «OneRide» և «Green Nexus Vanadzor» գաղափարները։
Մրցույթը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Վանաձորի Համայնքապետարանի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» (Armenia Workforce Development Activity – Implemented by EIF) և «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրերի հետ համագործակցությամբ։