Նոյեմբերի 22-ին Վանաձորի համայնքապետարանում անցկացվեց «Էներգաարդյունավետ Վանաձոր» խորագրով վիկտորինան։ Այն երկրորդ համաքաղաքային միջոցառումն է՝ նոյեմբերի 21-25-ը հանրապետությունում անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում։
Վիկտորինային մասնակցեցին՝ Ա․Պուկինի անվան թիվ 4 , Ա․Բակունցի անվան թիվ 7, Գայի անվան թիվ 21, Շահումյանի և Դարպասի միջնակարգ և Գուգարքի հիմնական դպրոցների աշակերտները։
Երկու փուլերում թիմերը մրցեցին շրջակա միջավայրի պաշտպանություն, էներգաարդյունավետություն և «Բնությունն իմ ձեռքերում է» թեմաներով։
Թիմերին գնահատեց Համայնքապետարանի աշխատակազմի կողմից ձևավորված հանձնաժողովը։
Հաղթեց Շահումյանի միջնակարգ դպրոցի թիմը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պարգևատրեց և շնորհակալագրեր հանձնեց հաղթողներին և մասնակիցներին։